Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՅԻՐԻԿՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ»

Մարտ 26,2011 00:00

Տարբեր ոլորտներում ամենաներկայանալի գործիչներին գնահատելու, երկրի զարգացման հարցում նրանց ներդրումը կարեւորելու եւ արձանագրած հաջողությունները խրախուսելու նպատակով Luxury ամսագիրը Հայաստանում սկսել է իրականացնել իր ձեւաչափով նախադեպը չունեցող մրցանակաբաշխություն՝ «Տարվա մարդիկ»:
Ավելի քան 500 հավակնորդների միջեւ ընտրություն կատարելու համար նախ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն: Նախագծի երկրորդ փուլում 22 հոգուց բաղկացած ժյուրին կատարել է հավակնորդների նախնական ընտրություն՝ յուրաքանչյուր անվանակարգում ընտրելով 3-ական հավակնորդի: «Տարվա մարդիկ-2010» նախագծի արդյունքներն ամփոփվել են երրորդ փուլում՝ 1000 հոգանոց խմբի կարծիքների հիման վրա: Ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու հարցում գործընթացում ներգրավվել է նաեւ 40 փորձագետ:
Ամենատարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի եւ այդ կերպ նաեւ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթող է ճանաչվել «Տարվա բարերար» անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել