Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ՝ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՏՔ ՉԴՐԱԾ

Մարտ 26,2011 00:00

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ երեկ, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում, որի գործող անձինք, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլասերներ են: Օդանավակայանի գծային ոստիկանության աշխատակիցները վայրէջքից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՌԴ վեց քաղաքացիների, որոնք հասարակական կարգը խախտելով՝ միմյանց հայհոյել են, հարվածներ հասցրել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով: Վկայություններ կան, որ նրանք հարբած են եղել: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ընթանում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել