Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նա փորձում է խաբել»

Մարտ 26,2011 00:00

Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը

Սկիզբը՝

– Բայց գնաճը համաշխարհային բնույթ ունի:
– Իհարկե, Ֆինլանդիայում կարագը թանկանում է 7 տոկոսով, հաջորդ օրը Հայաստանում թանկանում է 27 տոկոսով, որովհետեւ մեր օլիգարխը՝ իր հետ միասին, պետք է լափի + 20 տոկոս:
– Ծաղկաձորում նախագահը շատ ուղիղ «մեսիջ» ուղարկեց ընդդիմությանը, որ ինքը պատրաստ է երկխոսության:
– Ես շատ լավ եմ հիշում Սերժ Սարգսյանի նմանատիպ ելույթներն ու հարցադրումները նախագահական ընտրություններից առաջ: Նա ասաց, որ թույլ չի տալու, որ ընտրակեղծիքի գեթ մեկ դեպք գրանցվի: Ասաց նույն հեզ տոնով եւ որոշակի գառնուկների նույնիսկ համոզեց: Բայց ընտրությունների օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց համատարած խոշտանգումներ եղան, 20-ամյա աղջիկներին անխնա ծեծեցին, հայր ու որդու նկուղում ծեծեցին, կեղծ մեղադրանքներով, իր մարդկանց գրած կեղծ ցուցմունքներով իմ ընկերները բանտերն ընկան, ու այդ ամենը՝ իր համոզիչ ելույթից հետո: Նույնը՝ Երեւանի ավագանու ընտրություններին: Ես չեմ հավատում նրա որեւէ խոսքին, նա չի կարող լուրջ փոփոխություններ անել:
– Ելք չկա՞:
– Միակ ելքը ՀԱԿ-ի հետ համագործակցելն է եւ իշխանությանը սահուն անցնելը:
– Դրանո՞վ եք բացատրում վերջին հանրահավաքում ընդդիմության կարծես զիջողական դիրքերը:
– Մենք կողմնակից ենք սահուն իշխանափոխության: Եթե ցնցումներ լինեն, կլինեն միայն Սերժ Սարգսյանի մեղքով:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռակա հակամարտությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միայն ընդդիմադիր խա՞նդ է, թե՞ խորը արմատներ ունի:
– Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին մրցակից չէ: Նա, փաստորեն, ամեն օր հանրահավաք է անում Ազատության հրապարակում, եւ 50 հոգուց ավելի մարդ չի համարում: Եթե հավատանք իր կուսակիցների քանակին, ապա ամեն օր այնտեղ 1000-ից ավելի մարդ պետք է լիներ: Իսկ ինչո՞ւ չեն գալիս՝ նստել է ու չի ասում, թե ինչո՞ւ: Կարդացեք նրա ասածները՝ ամեն ինչ մշուշի մեջ է:
– Մարդկային, զուտ բարոյական տեսանկյունից արդյոք ճի՞շտ էր ՀՀ երրորդ հանրապետության առաջին նախագահի պահվածքը առաջին արտգործնախարարի նկատմամբ:
– Միանշանակ ճիշտ էր առաջին նախագահի մեկնաբանությունն Ավետարանից: Ես հիշում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այսօր Սերժ Սարգսյանի մասին ոչինչ չի խոսում, գինու բաժակը ձեռքին՝ չընտրված նախագահին շնորհավորելիս:
– Գիտեմ, որ վեպ էիք գրում՝ «Արեւի զավակը», որի գլխավոր հերոսը սերում է հեթանոսներից, ու մի մասնավոր զրույցում «սպառնացիք», որ հետաքրքիր զարգացումներ եք նախատեսում: Դեռ չե՞ք ավարտել:
– Վեպը տպագրության ընթացքում է, օրերս պատրաստ կլինի: Ասեմ, որ իմ հերոսը քրիստոնյա քահանային էլ է անվանում Արեգակի զավակ, այնպես որ՝ միայն հեթանոսները չէին կոչվում Արեգակի զավակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել