Մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրապարակել են 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Զեկույցը որոշակի վերապահումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական են գնահատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանական պատգամավորները՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն՝ գտնելով այնտեղ իրենց հարմար կետեր: Պարոն Սահակյանը, օրինակ՝ դրական պահ է համարել այն, որ համանախագահները չեն հավատացել ադրբեջանական քարոզչությանը, թե՝ ԼՂՀ հարակից տարածքներում թմրանյութեր են աճեցվում կամ միջուկային թափոններ կուտակվում, այլ նշվել է, որ այդ տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչություն է ապրում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատգամավորին, ապա Միրզազադեն trend-ին հայտարարել է, թե «այդ զեկույցը ամենածանր մեղադրանքներից մեկն է, որը մերկացրել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականության էությունը»:
Կարդացեք