«YouTube» վիդեոհոսթինգը թողարկել է նոր պորտալ՝ YouTube.com/create, որտեղ հնարավոր է պատրաստել հոլովակներ «GoAnimate», «Stupeflix» կամ «Xtranormal» ծրագրերով:
«YouTube»-ի ներկայացուցիչների խոսքով՝ նպատակն այն է, որ բոլոր օգտագործողներին հնարավորություն տրվի ակտիվ լինել կայքում, քանի որ ոչ բոլորն ունեն տեսախցիկ եւ նկարելու հնարավորություն: