Լորի ձվերը սննդանյութերով ավելի հարուստ են, քան հավկիթները: 5 լորի ձուն քաշով հավասար է մեկ հավկիթի: Այն պարունակում է 5 անգամ ավելի կալիում, 4,5 անգամ շատ երկաթ, 2,5 անգամ շատ վիտամին B1 եւ B2, քան հավկիթը:
Լորի ձվերում ավելի զգալի են վիտամին A-ն, նիկոտինաթթուն, ֆոսֆորը, պղինձը, կոբալտը եւ մի շարք այլ միկրոէլեմենտներ, քան հավկիթում: Հավկիթում սպիտակուցի քանակը կազմում է 55,8%, իսկ լորի ձվում՝ 60%:
Լորի ձվում գործնականապես չկա խոլեստերին: Հասուն լորերը համարյա չեն հիվանդանում: Դա թույլ է տալիս լորի ձուն օգտագործել նաեւ հում վիճակում: Բացի այդ, լորի ձվի կեղեւի ծակոտիները շատ մանր են, որը թույլ չի տալիս միկրոբների անցումը ձվի մեջ:
Լորի ձուն օգտագործում են տուբերկուլյոզի, բրոնխեալ ասթմայի եւ թոքաբորբի ժամանակ: Այն հիանալի օգնում է նյարդային համակարգի խանգարումների, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, շաքարախտի, մազաթափության, ատամների կոտրվելու, երեխաների արագ աճելու եւ զարգանալու դեպքում:
Լորի ձուն երեխաների շրջանում չի առաջացնում դիաթեզ: Այնպես որ, երեխաներին ըստ տարիքի, օրական կարելի է տալ 2-6 լորի ձու: Մեծահասակները օրական պետք է օգտագործեն 4-6 լորի ձու՝ առավոտյան, նախաճաշից առաջ: Սննդաբանները գտնում են, եթե լորի ձվերը օգտագործվեն անընդմեջ՝ 3-6 ամիս, ապա դրական ազդեցությունը օրգանիզմի վրա անխուսափելի է: Հատկապես դա վերաբերում է տղամարդկանց եւ մեծահասակներին: Լորի ձվերը օգտագործում են նաեւ ճառագայթային հիվանդության ժամանակ: Այն բարձրացնում է նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը՝ իմունիտետը: Լավացնում է հիշողությունը: Լորի ձվերը կարելի է պահպանել սենյակային պայմաններում՝ մինչեւ 30 օր, սառնարանում՝ մինչեւ 2 ամիս: Դա կատարվում է շնորհիվ լիզոցին ամինաթթվի: Այն արգելակում է միկրոբների զարգացումը ձվի մեջ եւ մարդու օրգանիզմում: Լորի ձվերը պետք է օգտագործել սոված ժամանակ, ուտելուց կես ժամ առաջ, խմելով գոլ ջրի հետ: