Ունե՞ք խնդիրներ՝ կապված լսողության հետ
Յուրաքանչյուր պատասխանին՝ «այո»- 4 միավոր, «երբեմն»- 2 միավոր, «ոչ»- 0 միավոր:
1. Գտնվելով մեծ հավաքույթում, ձեզ հետ հաճա՞խ է պատահում, որ խնդրեք կրկնել ասածը:
2. Դժվարությա՞մբ եք ընկալում «փսփսոցը»:
3. Ընտանիքի անդամները բողոքո՞ւմ են, որ դուք շատ եք բարձրացնում հեռուստացույցի ձայնը:
4. Դուք հաճա՞խ չեք լսում հեռախոսի կամ էլ դռան զանգը:
5. Հաճա՞խ են ձեզ խնդրում խոսել ավելի ցածր:
6. Ձեզ հետ պատահո՞ւմ է թյուրիմացություն՝ բառը ճիշտ չլսելու հետ կապված:
7. Լինո՞ւմ է զգացողություն՝ հատկապես տարվա ցուրտ ժամանակ, որ ձեր ականջը կարծես թե «խցանված» է խցանով:
8. Հաճա՞խ եք խանութում գանձապահին խնդրում կրկնել կատարած գնումների գումարը:
9. Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ շրջապատի մարդկանց մեծ մասը խոսում է ոչ պարզ եւ «մրթմրթում» է:
10. Կանանց եւ երեխաների խոսակցությունը ավելի դժվա՞ր եք ընկալում, քան տղամարդկանցը:
Ընդհանրացնենք միավորները:
0-12 միավոր: Ձեր լսողությունը նորմայում է: Եթե երբեմն էլ թվում է, որ դուք լսում եք վատ, դա ավելի շուտ հոգնածությունից եւ անուշադրությունից է:
14-32 միավոր: Չպետք է այնքան էլ շատ անհանգստանալ, բայց ցանկալի է դիմել մասնագետին: Հաճախ ականջի «ծծմբային խցանը» պատճառ է դառնում լսողության խանգարմանը՝ ժամանակավորապես:
34 միավորից ավելի: Պետք է մանրակրկիտ հետազոտվեք մասնագետի մոտ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն «կանգնեցնելու» ձեր լսողության անկումը: