Կալիֆոռնիա նահանգի դատարան է հրավիրվել «Apple» ընկերության հիմնադիր ու ղեկավար Սթիվ Ջոբսը, ով կպատասխանի «iTunes» երաժշտական ծառայության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին: Դեռեւս 2004թ. ընկերությունն արգելափակեց այն երաժշտական ֆայլերի նվագարկումը, որոնք բեռնվում էին RealNetworks կայքից: Դատական հայցում նշվում է, որ «Apple»-ն այդպիսով ստեղծեց երաժշտական մոնոպոլիա եւ զրկեց օգտագործողներին ընտրության հնարավորությունից: