Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Մարտ 25,2011 00:00

Տորոնտոյի համալսարանի գիտնականները փաստում են, որ բարձր պաշտոն ունեցող մարդիկ առավել շատ հոգեբանական դժվարություններ հաղթահարելու խնդրի առաջ են կանգնած: Տարբեր մասնագիտություններ ունեցող 1800 մարդկանց օրինակով կարելի է պնդել ու ապացուցել բարձր պաշտոններ ունեցող մարդկանց սպառնացող ռիսկերը, որոնք մինչ այդ չէին էլ արծարծվել: Մարդիկ, ովքեր կանոնակարգում են ուրիշների աշխատանքային պարտականությունները, պատասխանատու են նրանց աշխատավարձի համար, ինչպես նաեւ ղեկավարում են նախագծեր, հաճախ են զգում առողջության թերացումներ: Անընդհատ լարված աշխատանքը հանգեցնում է լուրջ խնդիրների: Նկատվել է նաեւ, որ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ ունեն մի շարք առավելություններ: Չնայած լարվածությանը, նրանք ստանում են բարձր աշխատավարձ եւ ավելի բարձր դիրք են գրավում հասարակությունում: Սա էլ հենց առողջական խնդիրների փոխհատուցումն է համարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել