Եմենի իշխանությունները դադարեցրել են երկրում «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի հեռարձակումը՝ մեղադրելով այդ լրատվամիջոցին հակակառավարական բողոքի զանգվածային գործողությունների մասնակիցներին համակրելու մեջ: Նախօրեին Եմենի խորհրդարանը հաստատել է երկրում մեկ ամսով արտակարգ դրություն հաստատելու՝ նախագահ Ալի Աբդուլա Սալեհի որոշումը: