Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, նաեւ քրդական «Ժողովրդավարական շարժման կոնգրեսը» Թուրքիայում սկսում են քաղաքական անհնազանդության ակցիաներ իրականացնել: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլիեթը»:
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը, փոխնախագահ Գյուլթան Քիշանակը, «Ժողովրդավարական շարժման կոնգրեսի» նախագահ Ահմեդ Տյուրքը, փոխնախագահ Այսել Տուղլուկն ու Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը իրենց մամուլի ասուլիսում հայտարարել են, որ իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները քրդական հարցում:
Քրդերը հայտարարել են, թե անժամկետ հացադուլ կսկսեն Դիարբեքիրում: Նրանց պահանջների թվում է ուսուցումը մայրենի լեզվով, քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինքնավարությունն ու ռազմական գործողությունների կասեցումը քրդերի դեմ: