Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍԱՍՏԵԼ ՔԱԴԴԱՖԻԻՆ

Մարտ 25,2011 00:00

\"\"Կոալիցիայի ինքնաթիռներն արդեն հիգերորդ գիշերն է, ինչ շարունակում են ռմբակոծել Լիբիան, բայց առայժմ Արեւմուտքի զինուժին չի հաջողվում կասեցնել այդ երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի տանկերի առաջխաղացումը՝ ապստամբների կողմից վերահսկվող քաղաքների ուղղությամբ, կամ ետ շպրտել նրանց երկրի արեւելքի ռազմավարական ուղղություններում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, թե ցերեկը կոալիցիայի ավիացիայի հարվածներից հետո Քադդաֆիի տանկերը, մթության քողի տակ, վերադարձել են Միսուրատա քաղաք եւ կրկին գնդակոծել քաղաքի հիվանդանոցի տարածքը:

Լիբիայի թվով երրորդ խոշոր քաղաքում Քադդաֆիի դիպուկահարները զինվորական մասերից շարունակել են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք առանձնապես չեն արձագանքել մինչ այդ եղած ռմբահարումներին:

Հինգշաբթի վաղ առավոտյան Տրիպոլիում լսվել են ուժող պայթյունների ձայներ, ռազմական հենակետին մերձ տարածքում սեւ ծուխ է նկատվել: Լիբիայի իշխանությունները լրագրողներին տարել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն ու ցույց տվել զինվորականների եւ խաղաղ բնակիչների 18 դիեր: Ըստ իշխանությունների, այդ մարդիկ սպանվել են Արեւմուտքի կողմից ավիահարվածների արդյունքում:

Ընդսմին, ամերիկյան զինվորականների տվյալներով, ԱՄՆ ինքնաթիռներին հաջողվել է Լիբիայի ափամերձ շրջաններում թռիչքների համար փակ գոտի ստեղծել, ինչը թույլ է տվել ուշադրությունը սեւեռել Քադդաֆիի տանկերի ոչնչացման վրա: Կոալիցիայի ռազմական ինքնաթիռները 24 ժամվա ընթացքում 175 թռիչք են իրականացրել, որից 113-ը՝ բաժին է հասել ամերիկյան օդաչուներին:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն իր հերթին հաղորդել է, թե ֆրանսիացի զինվորականներին վերջին երեք օրերին հաջողվել է ոչնչացնել Քադդաֆիի 10 զրահամեքենա: Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ հինգշաբթի օրը լիբիական ռազմաօդային պաշտպանության միջոցների ուղղությամբ «Տրաֆալգար» տիպի սուզանավից արձակվել է մի քանի «Տոմոգաֆկ» հրթիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել