«Վայոց ձոր մարզի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ մշակվել է եւ ապրիլի 1-ից հասանելի կլինի www.eritkadrer.am կայքը, որը գործատուներին հնարավորություն կտա գտնելու իրենց անհրաժեշտ մասնագետներ, իսկ երիտասարդներն էլ կկարողանան տեղեկանալ, թե ինչ թափուր աշխատատեղեր կան: Կայքում գրանցվելն անվճար է:
Բացի աշխատաշուկայի նորություններից, կայքում ներկայացված կլինի նաեւ մարզի անցուդարձը, տեղեկություններ երիտասարդական տարբեր ծրագրերի եւ միջոցառումների մասին: