Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ՝ ԱՐԴԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ

Մարտ 25,2011 00:00

ՀՀ կառավարության մարտի 18-ի որոշմամբ, «Իջեւանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն լուծարվել է՝ այն պատճառաբանությամբ, որ հնամաշ եւ օգտագործման համար ոչ պիտանի գույք ունի եւ վարձակալման հիմունքով տարածք զբաղեցնող ընկերության պահպանման ծախսերն արդարացված չեն: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ այդ պոլիկլինիկայի սարքավորումները անցյալ դարի 80-ական թվականների արտադրության էին: Առողջապահական հիմնարկը տեղավորված է Իջեւանի Անկախության 23 հասցեում գտնվող 9 հարկանի շենքի առաջին հարկում, տարածքը պոլիկլինիկայի տնօրեն Խաչիկ Ցուցուլյանի սեփականությունն է:

Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց նաեւ, որ դեռեւս 2001 թվականին էր քննարկվում Իջեւանի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի լուծարման հարցը, սակայն խնդրի լուծումը մեկ տասնամյակ ձգձգվել է: Նրա խոսքով՝ պոլիկլինիկայի 10 աշխատողները, արդեն մասնավոր հիմունքներով, կշարունակեն նույն տեղում աշխատել: Նրանք նաեւ կարող են մասնակցել պետպատվերով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների մրցույթներին եւ հաղթելու դեպքում դրանք իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել