Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶՈՀՎԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Մարտ 25,2011 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք՝ մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար եւ ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը: Ըստ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը նշել է. «Որպես երկրի նախագահ՝ կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»: Նախագահն այնուհետեւ Հովհաննեսի հոր եւ պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031