Մի քաղաքացի զանգել էր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ հայտնել, որ օդանավակայան տանող ճանապարհի ձախ հատվածում զենք-զինամթերք է թողել: Ըստ ՀՀ ոստիկանության ՏՎ-ի, նշված վայրից հայտնաբերվել է պոլիէթիլենե տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 97, 7,62 մմ տրամաչափի՝ 16, «Կարաբին» հրացանի 7,62 տրամաչափի՝ 6, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ, 3 հատ տրոտիլի պայթուցիչ եւ 400 գ տրոտիլ պայթուցիկ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Իսկ ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած Գուրգեն Ա.-ն էլ հանձնել էր «ՌԳԴ-5» նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 86 եւ 5.45 մմ տրամաչափի՝ 75 փամփուշտ: