Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա Տիգրան Գ.-ին եւ 17-ամյա Սանյա Բ.-ին: Պարզվել է, որ նրանք ս/թ փետրվարի սկզբներին, պատուհանի մետաղյա վանդակաճաղը ծռելով՝ մտել են պոմպերի վերանորոգման արտադրամաս, այնտեղից գողացել էլեկտրական եռակցման սարք՝ մալուխներով, եւ որպես գունավոր մետաղի ջարդոն հանձնել մետաղի ընդունման կետ՝ պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: