Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ

Մարտ 25,2011 00:00

Արձագանքելով «Առավոտի» մարտի 22-ի համարում տպագրված «Բնակիչները ծառ են ուզում, ծառ» հոդվածին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչությունը տեղեկացնում է. «Դեռեւս 2009-ից Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի թիվ 72 շենքի բնակիչները բողոքով դիմել են խնդրին առնչվող պետական պատկան մարմիններին՝ խնդրելով կասեցնել շենքի հարակից տարածքում նախատեսվող կառուցապատումը, որի հետեւանքով պետք է հատվեին ծառեր եւ թփեր։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը, ընդառաջելով բնակիչների կողմից քաղաքապետին ուղղված դիմումին, ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ առկա են կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Տարածքի սեփականատիրոջ դիմումի համաձայն, բնապահպանական վարչության կողմից 05.11. 2010թ. N17/հ3549ել գրությամբ վարչությունը դիմել է «Քանաքեռ-Զեյթուն կանաչապատում» ՓԲԸ-ին՝ նպատակահարմար գտնելով ձեւավորել նշված տարածքի ծառերը՝ բացառելով խոր էտը (բնականաբար հատման մասին խոսք լինել չէր կարող)։ Միաժամանակ սեփականատիրոջը պարտավորեցվել է պատվիրել կանաչապատման նախագիծ, ինչի մասին պետք է իրազեկվեին բնակիչները։ Բնակիչների հետ համաձայնեցնելուց հետո նախագիծը պետք է ներկայացվեր բնապահպանության վարչություն՝ հաստատման։ Ցավոք, նշված գործընթացը չի իրականացվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031