Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ

Մարտ 25,2011 00:00

Ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այն պնդման, թե 200 հազար մարդ հավաքվելու դեպքում նախագահը ուղղակի կփախչի, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ասաց. «Մարդաբանական, հոգեբանական առումով ես հումորով եմ վերաբերվում Լեւոն Զուրաբյանի ասածին. կամ նա ծանոթ չէ նախագահի կենսագրությանը եւ անցած ճանապարհին, կամ ուղղակի թյուրիմացության մեջ է: Ես Սերժ Սարգսյանին ճանաչում եմ շատ վաղուց եւ այն կարծիքին եմ, որ մարդը երբ 200 հազար ասկյարին թիկունք ցույց չի տվել, հնարավոր չէ, որ փախչի իր ժողովրդից, որին ինքը նվիրաբերել է իր եւ իր ընտանիքի կյանքը: Ցանկացած երկրի նախագահի նկատմամբ այդպիսի անհարգալից արտահայտությունները պատիվ չեն բերում ոչ միայն Լեւոն Զուրաբյանին, այլեւ իր ղեկավարին»: Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ «Ժողովուրդը մի անգամ տեսավ, թե ով է փախչողը, եւ ով փախավ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները դեռ թող կարողանան մարդ հավաքել, եթե մշտապես նույնաքանակ մարդ են հավաքում, եւ իրենք իսկ տարբեր թվեր են ասում, մեկը՝ 50, մեկը՝ 70 եւ այլն, սա նշանակում է, որ նախ պետք է հաշվել սովորել: Իսկ փախչելու մասին ավելի լավ է ոմանք լռեն, թե չէ՝ անհարմար բան է ստացվում իրենց իսկ համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել