Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը, դեպրեսիան, քաղցկեղը

Մարտ 24,2011 00:00

Ցանկացած ախտորոշման դեպքում երկու տարի անց նկատվում է միայնակ եւ կիրթ կանանց ինքնազգացողության վատթարացում՝ հավաստում են Ավստրալիայի Մոնալ համալսարանի ուռուցքաբանները: Առաջին անգամ մասնագետները քննել են քաղցկեղի ներազդեցությունը կանանց տրամադրության վրա:
Բժիշկները նկատել են, որ միայնակ, բարձրագույն կրթությամբ կանայք ավելի հաճախ են ախտահարվում կրծքագեղձի քաղցկեղով, առավել հաճախ են տառապում դեպրեսիայից, չեն վերահսկում սեփական առողջությունը, զգում են ինքնազգացողության ընդհանուր վիճակի անկում: Հոգեբանները հայտնում են, որ հիվանդությունը խիստ իջեցնում է կանանց ինքնագնահատականը, քանի որ հստակորեն կախված է կնոջ ինքնարժեքի եւ սեքսուալության հետ: Միայնակ հիվանդ կանայք առավել հաճախ են զգում էմոցիոնալ ընկճվածություն, քանի որ չեն ստանում սոցիալական պաշտպանություն: Միայնակ, բարձրագույն կրթություն ունեցող կանայք առավել տեղեկացված են, գիտեն քայլերի հաջորդականությունը, շատ են կարդում իրենց առողջությանը վերաբերող տեղեկություններ, ուստի՝ առավել նյարդային են: Նյարդային են նաեւ այն պատճառով, որ կորցրել են իրենց առողջության վերահսկողությունը: Բժիշկները գտնում են, որ կրծքագեղձի քաղցկեղի արդյունավետ բուժման համար կարեւոր սկզբունքային նշանակություն ունի էմոցիոնալ տրամադրվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել