Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացում՝ անտունների մասնակցությամբ

Մարտ 24,2011 00:00

Ռուս ուղղափառ եկեղեցին նախատեսում է կազմակերպել թատերական ներկայացում, որտեղ դերերը կկատարեն անտուն մարդիկ:
Նրանց սոցիալական վերականգնման համար այս միջոցն է քննարկվել բարեգործության եւ սոցիալական ծառայության գծով Սինոդական բաժնի աշխատակիցների եւ Մոսկվայի անտուն մարդկանց հետ աշխատող մասնագետների հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Մարֆո-Մարիինյան վանքում: Նախագծի մասնակիցները հուսով են, որ ներկայացման միջանկյալ ցուցադրությունը տեղի կունենա ամռանը, իսկ լիարժեք առաջնախաղը՝ 2012թ. հունվարին, Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ընթերցումների շրջանակներում: Խմբում արդեն գրանցվել է 56 հոգի, ովքեր վերականգնվում են սոցիալական ադապտացման «Մարֆինո» կենտրոնում:
Բեմականացման ստեղծագործությունը դեռեւս որոշված չէ: Գաղափարի հեղինակները ցանկացան բեմադրել Գորկու «Հատակում» պիեսը, սակայն ի վերջո գտան, որ այն շատ տխուր է եւ կանգ առան Չեխովի ստեղծագործության վրա: Սակայն Սինոդական բաժնի պետ, Օրեխովո-Զուեւոյի Պանտելեյմոն եպիսկոպոսը որպես այլընտրանք առաջարկել է Շեքսպիրի կամ Պուշկինի ստեղծագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել