Լրահոս
Օրվա լրահոսը

Պապերի գուլպաները հասանելի են բոլորին

Մարտ 24,2011 00:00

Օդրի Հեփբյորնի սիրելի մոդելագործը Ժիվենշին (Givenchy) էր, իսկ Բենեդիկտոս XVI պապինը՝ Գամմարելլին (Gammarelli): Ունենալով փոքրիկ խանութ Հռոմում, Գամմարելլի ընտանիքը 1978թ. ի վեր հագցնում է Հռոմի պապերին, կարդինալներին, եպիսկոպոսներին եւ հոգեւորականներին:
Այժմ էլ «Իմ կարմիր գուլպաները» համացանցային կայքէջը լայն հասարակությանը թույլ է տալիս հագնել Հռոմի պապի հանրահայտ ալ կարմիր գուլպաները: «Հենց որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Բալլադյուրի հագին տեսա կարմիր գուլպաները, իսկ դա 90-ական թվականների սկզբին էր, մտածեցի, որ իրոք զվարճալի կլիներ դրանք հագնել: Սակայն պարզեցի, որ Գամմարելլի գուլպաները մատչելի են միայն Հռոմում»,- պատմել է «Իմ կարմիր գուլպաները» կայքէջի տեր Վինսենթ Մեթզգերը:
2009թ. նրա երազանքն իրականացավ: Նա ընկերոջ հետ միասին Գամմարելլիից գնեց ալ կարմիր գուլպաների մեծ խմբաքանակ եւ այժմ իր կայքէջի միջոցով դրանք վերավաճառում է բոլոր ցանկացողներին:
Մեկ զույգ գուլպայի արժեքը 19,90 եվրո է՝ էժան է եւ դեմոկրատիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել