«Super Six» մրցաշարի կիսաեզրափակչի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը կկայանա Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում: Ու չնայած բավականին ժամանակ դեռ կա, կողմերն արդեն հասցրել են հայտարարություններ անել:
WBA-ի չեմպիոն Անդրե Ուորդ, մրցաշարի առաջատար. «Ես պատրաստ եմ մենամարտին եւ գտնվում եմ եզրափակչից ու հաղթանակից մեկ քայլի վրա, որպեսզի երկրորդ միջին քաշային կարգում դառնամ աշխարհի լավագույն բռնցքամարտիկը: Արթուրը, շնորհիվ Լոս Անջելեսի հայկական մեծ համայնքի, շատ երկրպագուներ կունենա: Բայց իմ աջակիցներն էլ քիչ չեն լինի»,- ասել է Կալիֆոռնիայի նահանգի ծնունդ Ուորդը:
Արթուր Աբրահամ. «Մեծ հարգանք ունեմ Ուորդի հանդեպ: Նա ապացուցել է բարձր կարգը՝ հաղթելով շատ ուժեղ մրցակիցների: Բայց ռինգում դա նշանակություն չի ունենա: Ես պատրաստ եմ վերադարձին: Իսկական չեմպիոնը միշտ պետք է կարողանա պարտությունից հետո վերադառնալ եւ տիտղոսը վերադարձնել: Անհամբերությամբ եմ սպասում մայիսի 14-ին: Այդ օրը ես ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»: