Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

Մարտ 24,2011 00:00

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է մարտի 26-ին Երեւանում կայանալիք Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանին հաղթելու դեպքում ՌԴ հավաքականում այդ խաղին հայտավորված ամեն մի ֆուտբոլիստի պարգեւատրել 40-հազարական եվրո: Գումարի չափը համաձայնեցված է ՌՖՄ-ի, խաղացողների եւ հավաքականի մարզիչների հետ: Պարգեւատրման անհրաժեշտության մասին խոսել է նաեւ հյուրերի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը՝ վկայակոչելով «Tden.ru»-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել