Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴՎԵՑ

Մարտ 24,2011 00:00

Այսօր կիմանանք Մոնակոյում շարունակվող շախմատի «Amber Chess Tournament» հոբելյանական՝ 20-րդ, բայցեւ վերջին գերմրցաշարի հաղթողի անունը, որին ամենից ավելի մոտ գտնվում է Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:
Հայ գրոսմայստերը պայքարի հենց սկզբից ստանձնել է առաջատարի դերը եւ այն վստահորեն պահում է իր ձեռքում: Իններորդ տուրում Արոնյանը խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: «Կույր» շախմատում մեր հայրենակիցը սպիտակներով իրեն բնորոշ գեղեցիկ ոճով հաղթական մեկ միավոր վաստակեց, իսկ «արագ» շախմատում համաձայնեց ոչ-ոքիի: Կրամնիկից կորզած 1,5 միավորը Լեւոն Արոնյանին ավելի ամրապնդեց ընդհանուր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, քանի որ իրեն կրնկակոխ հետապնդող Մագնուս Կարլսենը եւ Վիշվանաթան Անանդը մեկական միավոր վաստակեցին: Լեւոնն առաջինն է նաեւ «կույր» շախմատում, իսկ «արագում» ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Երեկ կայացած տասներորդ տուրից առաջ, որում հանդիպում էին Տոպալովն ու Արոնյանը, Կրամնիկն ու Իվանչուկը, Կարյակինն ու Նակամուրան, Գելֆանդն ու Գիրին, Գրիշչուկն ու Կարլսենը, Անանդն ու Հաշիմովը, ընդհանուր մրցաշարային աղյուսակում աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները դասավորվել էին այսպիսի հաջորդականությամբ:
1. Լեւոն Արոնյան (ՀՀ)՝       13,0 մ.
2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝   12,0
3. Վիշվանաթան Անանդ (Հնդ.)՝ 9,5
4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 9,5
5. Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 9,5
6. Վուղար Հաշիմով (Ադրբեջան)՝  9,0
7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 8,5
8. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 8,5
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 8,0
10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 8,0
11. Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 6,5
12. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 6,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել