Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Մարտ 24,2011 00:00

\"\"Մարտի 22-ին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում իր մտահոգություններն է հայտնել այդ երկրում քաղաքական բանավեճում բազմակարծության, խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումների առնչությամբ: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Յագլանդը Ալիեւին կոչ է արել փոխել «հավաքների ազատության նկատմամբ խիստ սահմանափակող մոտեցումը»՝ մտահոգություն հայտնելով Բաքվում մարտի 11-ի եւ 12-ի ցույցերին նախորդած ձերբակալությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
ԵԽ գլխավոր քարտուղարը նաեւ իր հիասթափությունն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ դիտարկել բոլոր հնարավորությունները խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի ազատազրկմանը վերջ տալու համար:
Թյորբորն Յագլանդը վերահաստատել է մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող օրենսդրությունը եւ վարչական ու դատական պրակտիկան Եվրախորհրդի անդամ երկրից ակնկալվող մակարդակի բարձրացնելու գործում Ադրբեջանի իշխանություններին օժանդակելու իր առաջարկը: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ Բաքու այցելելու եւ այդ խնդիրները Ալիեւի ու նրա վարչակազմի հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել