Լրահոս
Օրվա լրահոսը

Բահրեյնը փակել է Սիրիայի եւ Իրանի օդային ճանապարհը

Մարտ 24,2011 00:00

\"\"Բահրեյնի իշխանությունները մինչեւ մարտի 31-ը փակել են Լիբանանի եւ Իրանի հետ օդային ճանապարհը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: «Նման որոշում ընդունվել է Լիբանանի անպատասխանատու արտահայտությունների եւ այն դիրքորոշման պատճառով, որը նա ունի Բահրեյնի, նրա ժողովրդի եւ առաջնորդի հանդեպ»,- ասված է Բահրեյնի քաղավիացիայի տարածած հայտարարության մեջ։ Բահրեյնը արտաքսել է Իրանի դեսպանին: Բահրեյնի պետական Gulf Air ավիաընկերությունը հայտարարել է նաեւ, որ մինչեւ մարտի 31-ը դեպի Իրաք չվերթներ չեն իրականացվի:
Հիշեցնենք, որ փետրվարից Բահրեյնում բողոքի բազմահազարանոց ցույցեր են ընթանում, որոնք նախաձեռնել են երկրում փոքրամասնություն կազմող շիա մահմեդականները՝ իշխող սուննիներից պահանջելով իրենց իրավունքների ընդլայնում եւ քաղաքական բարեփոխումներ: Իրանը խիստ քննադատության էր ենթարկել Բահրեյնի իշխանություններին՝ շիա ցուցարարների դեմ կիրառված բռնության գործողությունների համար։ Բահրեյնի թագավորը մարտի 22-ին երկրում եռամսյա ժամկետով արտակարգ իրավիճակ էր հայտարարել։ Լիբանանում գործող շիա «Հըզբոլլահ» կազմակերպությունն իր աջակցությունն էր հայտնել Բահրեյնում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին, իսկ Իրանը իր հերթին ակտիվորեն օգնություն է ցուցաբերում «Հըզբոլլահին»։
Լիբիայում ռազմական գործողությունները
կարող են 30 տարի տեւել
Ռազմական գործողությունը Լիբիայում կարող է վերածվել 30-ամյա պատերազմի: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ը, որը հաստատել է, թե այսօրվա դրությամբ Լիբիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնող դաշնակիցները հստակ ռազմավարություն չունեն: Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականներն առաջինը հանդես եկան այն մտավախությամբ, որ Մեծ Բրիտանիան գործողության այլ մասնակիցների հետ մեկտեղ կարող է ներքաշվել «խճճված մի իրավիճակի մեջ», որն առկա է Մերձավոր Արեւելքի բարդ տարածաշրջանում:
Ըստ The Daily Telegraph գործակալության, Մեծ Բրիտանիան ամեն օր 3,2 մլն ֆունտ է ծախսում միայն Լիբիայի թռիչքներից զերծ գոտու պարեկման համար: Զենքի կիրառումն ավելի թանկ կնստի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել