Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՄ ՆՈՐ ՓՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ

Մարտ 24,2011 00:00

\"\"«Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման ռազմական թեւը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլ սկսելու մասին: Համաձայն lenta.ru-ի, այդ մասին հաղորդել է France-Presse-ը:
«Իսլամական ջիհադը» իր նոր գործողության շրջանակներում Իսրայելի հետ սահմանակից քաղաքների ռմբահարումից անցնելու է հակառակորդի տարածքի խորքում թիրախների ոչնչացմանը: Շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ հարվածի թիրախ կդառնան հազարավոր իսրայելցիներ:
«Իսլամական ջիհադը» պնդում է, որ գործում է ի պատասխան Իսրայելի կողմից ՄԱԿ-ի բանաձեւերի խախտման: Խոսքը վերաբերում է մարտի 22-ին Իսրայելի կողմից Պաղեստինի ինքնավարության տարածքը մի քանի անգամ ռմբահարությունների ենթարկելու փաստին, որի ընթացքում զոհվել է չորս պաղեստինցի, որոնք, ըստ The New York Times-ի, պատրաստվում էին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել: Զոհվել է եւս չորս մարդ, որոնց՝ հակաիսրայելական խմբավորմանը մասնակցության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Իսլամական ջիհադի» հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածից 40 կմ հեռավորության վրա գտնվող իսրայելական Բեր-Շեւա քաղաքը ենթարկվել է հարվածների շարքի: Սովորաբար պաղեստինյան զինված խմբավորումները Իսրայելի դեմ ռազմական գործողություններ են ձեռնարկում եւ հարձակումների են ենթարկում Գազայի սահմանին ավելի մոտ գտնվող քաղաքները: Հրթիռային հարվածների է ենթարկվել նաեւ Աշդոդ քաղաքը: Իսրայելի երկու քաղաքների ռմբահարման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական ջիհադը»: Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չկան, խոսվում է միայն մեկ վիրավորի մասին: Պաղեստինյան խմբավորման հրթիռակոծություններից հետո Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն պատմել է, թե երկրի հատուկ ծառայությունը՝ ՑԱԽԱԼ-ը, «ագրեսիվորեն եւ վճռականորեն» կարձագանքի Իսրայելի տարածքի դեմ հարձակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել