Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ

Մարտ 24,2011 00:00

Օրերս աշխատանքային այցով Խաբարովսկի երկրամասում գտնվող ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ. Եսայանը դասախոսությամբ հանդես է եկել Խաբարովսկի երկրամասի Տնտեսագիտության եւ իրավունքի պետական ակադեմիայում:
Ինչպես «Արմինֆոյի» մատուցմամբ տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, դասախոսության ընթացքում դեսպանը բուհի դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս ասպեկտները, մասնավորապես՝ շեշտելով այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացումը հետճգնաժամային ժամանակահատվածի հեռանկարում:
Օ. Եսայանը ներկաներին պատմել է Հայաստանում ռուսական կապիտալի մասին, ինչն առանցքային դեր է խաղում քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծման հարցում, ինչպես նաեւ ներկայացրել է Ռուսաստանում գտնվող եւ ռուսական ընկերությունների հետ համագործակցող հայկական տնտեսական սուբյեկտների գործունեությունը: Դեսպան Օ. Եսայանն առանձնակի ուշադրություն է դարձրել հնարավոր տնտեսական համագործակցության հեռանկարներին հեռավորարեւելյան երկրամասի հետ եւ ընդգծել է Հայաստանի եւ նշյալ երկրամասի միջեւ տարաբնույթ ինտեգրացիոն ծրագրերի մշակման կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել