Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետարանն ու կուսակցական գրասենյակը

Մարտ 24,2011 00:00

\"\"Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի համայնքապետարանի շենքում տեղակայված է նաեւ Հանրապետական կուսակցության գրասենյակը, ինչն արգելվում է օրենքով: Համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանն ասաց, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, ֆինանսավորման բացակայության պատճառով, իշխող կուսակցության գրասենյակը չի գործում: Մուտքին, սակայն, դեռ փակցված է ցուցանակը: Վերին Ծաղկավանի վիճակի մասին է խոսում այն, որ գյուղապետարանը տաքացվում է փայտի վառարանով: Մարտի 21-ին համայնքապետարանից դուրս էին հանել փայտի վառարանը: Գյուղապետարանի աշխատակից մի աղջիկ համառորեն խնդրում եւ պահանջում էր չլուսանկարել, իր խոսքով՝ «այդ դեպքը»: Չհասկացվեց, հանված վառարա՞նը նկատի ուներ, որում ոչ մի վատ բան չկա, թե՞ կուսակցության գրասենյակի ցուցանակը համայնքապետարանի մուտքին, ինչը օրենքի խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել