Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթեր, հերթեր, հերթեր

Մարտ 24,2011 00:00

Մարտի 5-ին տեղեկացրել ենք, որ ըստ Տավուշի մարզպետարանի, մարզում կա արտասահմանյան համարանիշներով 573 տրանսպորտային միջոց: Թիվը վերջնական չէ:
Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից տեղեկացանք, որ մարզի վրացական համարանիշներով մեքենաներից 360-ի տերերը մարտի 21-ի դրությամբ պայմանագիր են կնքել մաքսազերծման համար անտոկոս վարկ ստանալու համար:
Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով՝ գրանցվել է 616 վրացական համարանիշներով մեքենա, որից 577-ը համապատասխանում է անտոկոս վարկ ստանալու՝ կառավարության որոշման պայմաններին:
Մարտի 22-ին ճանապարհային ոստիկանության Իջեւանի հաշվառման քննական բաժանմունքում էին վրացական համարանիշներով մեքենաների տերերը: Նրանք դժգոհեցին, որ ստիպված են ժամերով հերթ կանգել հայկական համարանիշներ ստանալու համար: Վարորդներն ասացին նաեւ, որ մինչ այդ Երեւանում՝ մաքսատանը ավելի մեծ հերթերի մեջ ավելի շատ չարչարանք են կրել վրացական համարանիշներով մեքենաների գնահատման, մաքսազերծման, վարկավորման պայմանագիր կնքելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել