Երեկ, ժամը 01.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 53-ամյա Վանիկ Պ.-ի տան վրա ավազակային հարձակում է կատարվել:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ժամը 01.00-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել են տուն եւ ինքնաձիգի ու դանակի սպառնալիքով իրենից գումար պահանջել, սակայն իր կողմից դիմադրության հանդիպելով՝ նրանցից մեկն ինքնաձիգով հարվածել է իր գլխին ու պատճառել վնասվածք, ապա, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ավազակություն, հարուցվել է քրեական գործ: