Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի եւ Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Իսկ ոստիկանության Կենտրոնականի բաժնում էլ հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: