ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացրին, որ մարտի 22-ին ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Աշոտ Պ.-ն: Պարզվել է, որ նա մարտի 13-ին իրենից վերցված 70.000 դրամ պարտքը հետ ստանալու պատրվակով, 30-ամյա Արայիկ Մ.-ին տարել է իր տուն, 3 ժամ ապօրինի զրկել ազատությունից եւ ծեծի ենթարկել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: