Մարտի 22-ին մի քաղաքացի զանգել է ոստիկանության «Գյումրի» կայարանի գծային բաժին եւ հայտնել, որ կայարանի վագոնային դեպոյի կիսաքանդ շենքի մոտ զինամթերք է թողել: Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ» հրացանի 5.6 մմ տրամաչափի՝ 12, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 56, եւ 5.45 մմ տրամաչափի՝ 38 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: