Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՏ ԵՆ

Մարտ 24,2011 00:00

Անցյալ տարվա հոկտեմբերին մեր պետությունը միացել է «Հաշմանդամ անձանց իրավունքների» մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը ստիպում է արդեն կառավարական մակարդակով հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդգրկել հասարակություն: Այս կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում անհրաժեշտություն է առաջացել հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ նոր օրենք մշակել՝ «Հաշմանդամ մարդկանց սոցիալական ներառման եւ իրավունքների պաշտպանության մասին», այլ ոչ թե հին օրենքը լրամշակել, քանի որ գործող օրենքի հենց անվանումը՝ «Հաշմանդամ մարդկանց սոցիալական պաշտպանության մասին» օրենք, արդեն իսկ խոչընդոտում է սոցիալական այս խմբի ներառվածությանը հասարակություն: Մոտ օրերս նոր օրենքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայք-էջում հանրային քննարկման է դրվելու: Այս մասին երեկ «Հույսի կամուրջ» հ/կ-ում անցկացվող սեմինարի ժամանակ հայտնեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը եւ «Հույսի կամուրջի» ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքերով, կոնվենցիայով եւ նոր օրենքով նոր մոտեցում է լինելու հաշմանդամ մարդկանց նկատամբ. «Մինչ այդ հաշմանդամներին դիտում էին օգնության կարիք ունեցողների, իսկ հիմա նրանք լինելու են սոցիալական անհատ, որին պետք է ներառել հասարկության մեջ եւ հավասարեցնել բոլորին»: Իսկ հ/կ-ի ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը նշեց, որ ամենակարեւորն այն է, որ այս կոնվենցիայում չի ասվում, որ հաշմանդամություն ունեցող անձինք առանձին են, նրանք բոլոր բնագավառներում դիտվում են հավասար. «Կրթության ոլորտում, աղքատության հաղթահարման, գործազրկության, անգամ՝ երբ լուսաֆորներն էին նորացնում, պետք էր այդ մարդկանց համար անհրաժեշտ ֆունկցիաներով պատվիրեին: Այդպիսի մոտեցման դեպքում ամեն ոլորտում բարեփոխումներ անելիս, երբ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնվեն, մեծ առաջընթաց կարձանագրվի, իսկ երբ առանձնացնում ես ոլորտը, ծախսերն էլ են ավելանում»: Զ. Բաթոյանն էլ ավելացրեց, որ կոնվենցիան աննախադեպ է. այն մշակել են հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ: Կոնվենցիան պարտադրում է պետությանը 2 տարին մեկ անգամ ՄԱԿ-ին հաշվետվություն ներկայացնել, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել այս բնագավառում. «Դեռ չի որոշվել, թե որ գրասենյակը կամ գերատեսչությունն է հաշվետվությունները ներկայացնելու ՄԱԿ-ին, դա պարզ կլինի նոր օրենքն ընդունելուց հետո, բայց նշեմ, որ վերահսկողությունը դրված է կառավարության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031