Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՆԱԵՎ ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Մարտ 24,2011 00:00

Հացադուլը քաղաքական գործիչների համար ընդունելի մեխանիզմ չէ, նաեւ անընդունելի է մարդասիրության տեսանկյունից. այդ մասին երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին: Ըստ news.am-ի՝ Բադեյանի կարծիքով, հացադուլը այս կամ այն նպատակներին հասնելու միջոց չէ, հատկապես, երբ հացադուլ անողը հնարավորություն ունի իր դժգոհությունը հայտնել ԱԺ ամբիոնից: Բադեյանը նաեւ դրական ոչինչ չի տեսնում, որ «Ժառանգության» պատգամավորները չեն մասնակցում խորհրդարանի նիստերին:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, հայտարարել է, թե իշխանությունները գիշերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը. «Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ գիշեր նստած է եղել հորդ անձրեւի տակ, քանի որ ոստիկանությունը թույլ չի տվել անձրեւանոց տեղադրել: Այդ քայլը հստակ ցույց է տալիս իշխանությունների բարոյական եւ քաղաքական դեմքը»: Ի պատասխան՝ Բադեյանն ասել է, թե չգիտեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 8-րդ օրը հացադուլ է անում բաց երկնքի տակ եւ ոստիկանությունը թույլ չի տալիս ծածկոց տեղադրել. «Ես հենց նոր իմացա այդ մասին: Ես դատապարտում եմ այդ փաստը: Ես հետաքրքրվել եմ իր վիճակով, սակայն չգիտեի, որ Հովհաննիսյանն ամբողջ գիշեր նստած է եղել անձրեւի տակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել