Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎԻ ՄԱՍԻՆ»

Մարտ 24,2011 00:00

Երեկ իր ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեկնաբանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունները՝ կապված Կոնգրեսի գործելակերպի հետ: Ըստ haynews-ի, պարոն Զուրաբյանը ասել է. «Երեւի ինքը մոռացել է, որ ինքը ՀՀԿ-ի մամուլի խոսնակն է, ինքը Հայ ազգային կոնգրեսի խոսնակը չէ, եւ թող իրավունք չվերապահի իրեն մեր ծրագրերի կամ նպատակների մասին խոսելու: Շարմազանովը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչի հետ ենք համաձայն կամ ինչին՝ ոչ»: Ինչ վերաբերում է Շարմազանովի այն սպառնալիքին, թե՝ եթե ընդդիմության կողմից գոտկատեղից ներքեւ հարված լինի, Հանրապետականը կարող է այնպես հարվածել, որ ուշքի չգա, Զուրաբյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է գոտկատեղից ներքեւ գտնվող հատվածի մասին իր տվայտանքներին, ես չեմ ցանկանում, որ ինքը ընկնի մեկ այլ քաղաքական գործչի վիճակի մեջ, որը նույնպես շատ էր սիրում գոտկատեղից ներքեւի մասին խոսել»,- ասել է Զուրաբյանը: Լրագրողների այն ռեպլիկներին, թե ում նկատի ունի, պատասխանել է. «Չգիտեք՝ ով՝ Ռոբերտ Քոչարյանը»:
Ի պատասխան այս հայտարարությունների՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ասել է. «Լ. Զուրաբյանը խորհուրդներ շռայլելու փոխարեն ճիշտ կանի դատարկ հռետորաբանությամբ չզբաղվի եւ խոսքեր չվերագրի մարդու, ով նման արտահայտություններ չի արել:  Իսկ եթե Ձեր ընդդիմադիր գործընկերը հատուկ ցանկություն ունի գոտկատեղից ներքեւ իջնել, եւ դա իրեն յուրահատուկ հաճույք է պատճառում, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պարզ եւ հասկանալի ձեւով ասում ենք. մեր երկրում լինելու են հերթական ընտրություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել