Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոդիտում, ծեծկռտուք, քաղմաս

Մարտ 24,2011 00:00

Նարեկացի արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքից երեկ ցուցադրվում էին երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն՝ Հայաստան» եւ «Դհարմայի անիվը՝ Թեղուտ» վավերագրական կինոնկարները: «Հասցեն՝ Հայաստանը» մեր շախմատի տղամարդկանց հավաքականի մասին է: 2009 թվականին նկարահանված այս ֆիլմը հենց սկզբից արժանացել է տարօրինակ ճակատագրի: Այն նկարահանող «Հայկ» կինոստուդիան հենց սկզբից չի ընդունել ռեժիսորի առաջարկած հեղինակային օրինակը ու արդեն նկարահանված նյութի հիման վրա մոնտաժել է առանձին տարբերակ՝ «Թիմը» խորագրով: Պետբյուջեի միջոցներով նկարահանված այս ֆիլմը ոչ մի տեղ չի ցուցադրվել: Ֆիլմի դիտումից հետո երեկ պետք է տեղի ունենար քննարկում, որը վերածվեց «տղայական» ծեծկռտուքի: Ֆիլմի մասին կարծիք հայտնող կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը եւ ֆիլմի սցենարիստ Գոռ Առաքելյանը չափից դուրս «ինտելեկտուալ» քննարկման պատճառով հայտնվեցին քաղմասում: Կռվի պատճառը Մ. Սարիբեկյանի հարցն էր՝ ի՞նչ էիք այդ ֆիլմով ուզում ասել եւ ինչի՞ց եք դժգոհ, որ «Հայկ» կինոստուդիան ձեզ տվել է էդ «պապրավկեքը», որոնք կացնային, «տապոռիստի պապրավկեք են»: Ռեժիսորը լռեց, նրա փոխարեն պատասխանեց բեմում հայտնված սցենարիստը, ասելով՝ «Ի՞նչ ա, դժգոհ եք ֆիլմից», եւ ավելացրեց. «Մուժիկը, որին պետք էր մի զույգ կոշիկ, որը վիրավորում էր մարդկանց՝ փոխանակ իր սուբյեկտիվ կարծիքը հայտնելու, անպետք էր…»: Իր խոսքով, «ոչ պակաս առնական» Մ. Սարիբեկյանն էլ, թե՝ «Էտի կարաս գնաս Ռուբիկ Կեւորկովին (նկատի ունի «Հայկ» կինոստուդիայի ղեկավար Ռուբեն Գեւորգյանցին- Լ. Խ.) ասես»: Սրանից հետո սցենարիստը Մ. Սարիբեկյանին «արաներով» «պիվնոյ» հրավիրեց՝ «Արի դուս, կասեմ քեզի»: Մ. Սարիբեկյանն էլ, թե՝ եթե «էս տեսակ, ապեր ջան, սցենարիստներ կան, դուրս կգամ»:
Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել