Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի տեղափոխումներ

Մարտ 24,2011 00:00

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը երեկ մի շարք հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կենտրոնականի պետ: Իսկ ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից: Շենգավիթի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը՝ ազատվելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ ազատվելով Մալաթիա-Սեբաստիա ոստիկանապետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Էրեբունի վարչական շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Մաշտոցի վարչական շրջանի ոստիկանապետ: Մաշտոցի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել Էրեբունու ոստիկանապետի պաշտոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել