Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը անժամկետ հանձնարարականներ է տվել

Մարտ 24,2011 00:00

\"\"Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 105-րդ կմ-ի հատվածում՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, երեկ՝ մարտի 23-ի առավոտյան, ժամը 10:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում՝ մոտ 25-30 մետր երկարությամբ: Փլուզման մասին ահազանգն ստացել է արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատը: Երեկ, մեր այցելության պահին, նշված տարածքը հսկվում էր Դիլիջանի փրկարար ջոկատի աշխատակիցների կողմից, որպեսզի վարորդները խնդիրներ չունենան ոլորանի հատվածում: Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ հենապատի փլուզման մասին ինքը տեղյակ է եւ արդեն տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ իր հանձնարարականով «Հաղարծին» ՍՊԸ-ն երեկ արդեն հանդիպել է նախարարության համապատասխան պաշտոնյաներին: Այնուամենայնիվ, մարզպետը չկարողացավ ժամկետներ նշել. «Այս պահին ես չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն եւ կավարտվեն աշխատանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել