Լրահոս
Օրվա լրահոսը

Սպամի ալիք՝ «Facebook»-ում

Մարտ 23,2011 00:00

Մի քանի օր շարունակ «Facebook» սոցցանցի օգտագործողները դարձել էին սպամերներ՝ իրենք էլ տեղյակ չլինելով դրա մասին: Հիմնականում այդ հաղորդագրություններն ուղարկվում էին չաթի միջոցով ու պարունակում կրճատված URL-ներ, այնպես որ, միանգամից պարզ չէր՝ ուր է տանում հղումը: «ESET» ընկերության վիրուսային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մատրոսովի խոսքով՝ նմանատիպ կրճատված հասցեներին հետեւելու դեպքում օգտագործողները հայտնվում են «Facebook»-ի ծրագրերին շատ նման էջում, որը թույլտվություն է հարցնում անձնական տվյալներ մուտք գործելու համար: Այն օգտագործողները, որոնք սկսում են օգտագործել այս «ծրագիրը», ակամա սպամեր են դառնում: Մատրոսովի խոսքով՝ նման սպամային ալիքները նպատակ ունեն օգտագործողներին տանել դեպի գովազդային բովանդակություն ունեցող ռեսուրսներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել