Լաս Վեգասում ապրող 96-ամյա Միլի Կուպերն առայսօր օրվա հացի փող է վաստակում մարդկության հնագույն «մասնագիտություններից» մեկով: Միլին աշխարհի ամենատարեց մարմնավաճառն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 80 հազար դոլար: 96-ամյա կինը բրիտանացի է, մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Միլիի ամուսինն ամերիկացի է եղել, հանուն որի էլ Բրիտանիայից տեղափոխվել է ԱՄՆ: Երկրորդ աշխարհամարտին, սակայն, Միլիի ամուսինը զոհվում է եւ բրիտանուհին մնում է միայնակ՝ փոքր երեխան գրկին: Այլ ելք չտեսնելով՝ աշխատանքի է անցնում տեղի կաբարեներից մեկում, որտեղ էլ VIP էսկորտ ծառայություններ է մատուցում: Ամուսնու մահվանից հետո տարիներ անց Կուպերը երկրորդ անգամ է ամուսնանում՝ անգամ դրանից հետո չհրաժարվելով իր «մասնագիտությունից»: Տարեց կնոջ խոսքով՝ իր ողջ կյանքի ընթացքում ինքն ընդհանուր հաշվարկով քնել է 3500 տղամարդու հետ: Այժմ Միլիի հաճախորդների տարիքը տատանվում է 29-92-ի սահմաններում: Ի դեպ, սեքսուալ մի ծառայության դիմաց նա վերցնում է «ընդամենը» 1200 դոլար: