Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառները հարկ կվճարեն

Մարտ 23,2011 00:00

Հոլանդիայի իշխանությունները պատրաստվում են եկամտահարկ վերցնել մարմնավաճառներից։ Այսպիսով, մարմնավաճառներին կստիպեն պետությանը վճարել իրենց աշխատավարձի 33%-ը։ Փորձագետների հաշվարկով՝ մարմնավաճառությունը հասարակաց տների տերերին եւ «աշխատակիցներին» բերում է տարեկան 625 մլն եվրոյի եկամուտ։ Ընդհանուր առմամբ, Հոլանդիայում այս գործով է զբաղվում շուրջ 8000 կին, որոնց սկզբնապես համարում էին թրաֆիքինգի զոհեր ու հետեւաբար ներողամտությամբ էին վերաբերվում նրանց կողմից հարկերից խուսափելու հարցին։

Հոլանդիայում մարմնավաճառների շուրջ 75%-ը Ասիայից, Աֆրիկայից եւ Արեւելյան Եվրոպայից եկած կանայք են։ Նրանցից շատերը գալիս են այստեղ միայն ժամանակավորապես «աշխատելու», որից հետո վերադառնում են իրենց երկիր։ Սովորաբար նրանք պաշտոնապես չեն գրանցվում, հետեւաբար հարկեր չեն վճարում։

Այժմ Ամստերդամում կարմիր լապտերների թաղամասը կվերահսկվի պաշտոնյաների կողմից, որոնք էլ կփնտրեն անօրինական աշխատող կանանց։

Հոլանդիայում մարմնավաճառությունը օրինականացվել է 2000 թվականին։ Սակայն 2008թ. Ամստերդամի քաղաքապետարանը հայտարարեց, որ պատրաստվում է կրկնակի կրճատել հասարակաց տների թիվը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել