Լրահոս
Օրվա լրահոսը

Ներմուծվողը օգտակար չէ

Մարտ 23,2011 00:00

Տարբեր հետազոտություններ բազմիցս ապացուցել են գարեջրի օգտակար լինելու փաստը: Մասնավորապես հայտնի է, որ գարեջուրը բարենպաստ ազդեցություն ունի ոսկրային համակարգի վրա: Իսկ այժմ գիտնականները բացահայտել են, որ ներմուծվող գարեջուրը կորցնում է օգտակար հատկանիշները: Մասնագետների կարծիքով՝ գարեջուրը կորցնում է համը, հոտը, գույնը, ինչը վկայում է խմիչքի ներսում կատարվող քիմիական պրոցեսների մասին: Մաաստրիխտի համալսարանի դոցենտ ու վարակաբան Դանիել Կոտզը 4 գործընկերների հետ փորձարկում է անցկացրել:

1 տարվա ընթացքում մասնագետները շրջում էին աշխարհով մեկ ու տեղեկություններ հավաքում գարեջրի ու այն մարդկանց մասին, ովքեր խմում էին գարեջուր: Օգտագործվում էին ջերմաչափեր, գարեջրի գնահատման համակարգ, վայրկենաչափ եւ քանոն՝ փրփուրը չափելու համար: Բոլոր արդյունքներն այնուհետեւ գնահատում էին 1-100 բալանոց համակարգով: Պարզվեց, որ, անկախ ապրանքանիշից, տեղական գարեջուրն ամեն դեպքում ավելի օգտակար է, քան ներմուծվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել