Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

Մարտ 23,2011 00:00

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել մինչեւ 2011թ. վերջը հրաժարական տալ՝ իշխանությունը հանձնելով հատուկ ստեղծված ռազմական խորհրդին: Այդ մասին հաղորդում է Panarmenian.net-ը, մեջբերելով Սալեհի ներկայացուցչի՝ The Wall Street Journal-ին արած հայտարարությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են նաեւ Al Jazzera ալիքի խմբագրական բլոգում՝ նվիրված Եմենի իրադարձություններին: Միաժամանակ, Associated Press-ը, որը նույնպես որպես աղբյուր նշում է Սալեհի մամլո քարտուղարին, պնդում է, որ նախագահը խոստացել է ոչ մի դեպքում իշխանությունը չհանձնել զինվորականներին: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Սալեհի ընդդիմադիրներն արդեն արձագանքել են այդ առաջարկին: Նրանք դեմ են մինչեւ տարեվերջ իշխանությունը հանձնելուն եւ պահանջում են անհապաղ հրաժարական:

Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ զինվորականների միջեւ, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել