Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ

Մարտ 23,2011 00:00

Trend-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը աջակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական եւ ալյանսին ինտեգրվելու գործընթացներին: Այդ մասին նա հայտարարել է մարտի 22-ին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեի հետ հանդիպումից հետո: Լամերսը շեշտել է, թե Վրաստանն իր մասնակցութամբ մեծ ներդրում ունի Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը. «Վրաստանը կարեւոր գործ է անում համաշխարհային անվտանգության համար, եւ մենք դա գնահատում ենք»: Չորեքշաբթի օրը Լամերսը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 76-րդ եռօրյա սեմինարին, որին մասնակցելու են Վրաստանի իշխանության ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել