Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ

Մարտ 23,2011 00:00

\"\"Մարտի 22-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում թվով երրորդ երկրաշարժն է գրանցվել, որի հզորությունը կազմել է 6,6 մագնիտուդ: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել Երեւանի ժամանակով 13.44-ին։ Էպիկենտրոնը Հատինոհե քաղաքից 179 մ հեռու է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել, իսկ զոհերի թիվը, ըստ որոշ տվյալների, կարող է հասնել մինչեւ 20 հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել