Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբիայում կոալիցիոն ուժերն առաջին կորուստն են կրել

Մարտ 23,2011 00:00

\"\"Մարտի 21-ի գիշերը կոալիցիոն օդուժի հարվածների հիմնական թիրախը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի այն թաղամասն էր, որում գտնվում է երկրի ղեկավար Մուամմար Քադդաֆիի նստավայրը: Իսկ օդային հարձակումների երրորդ գիշերն արձանագրվեց կոալիցիոն ուժերի կրած առաջին կորուստը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Մարտական առաջադրանքից տեղակայման օդանավակայան չվերադարձավ ամերիկյան «F-15» կործանիչը:

«Վթարի պատճառները, հավանաբար, զուտ մեխանիկական էին, այլ ոչ թե հակառակորդի կրակի արդյունք»,- Reuters-ին ասել է ամերիկյան բանակի աֆրիկյան հրամանատարության խոսնակ Վինս Քրոուլին: Կործանված օդանավի անձնակազմի երկու անդամներին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել: Վինս Քրուլին ասել է, որ օդաչուները թեթեւ վնասվածքներ են ստացել։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ սաստկանում է նաեւ Քադդաֆիին ուղղված քաղաքական ճնշումը: Անցած գիշեր ելույթ ունենալով Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Ամերիկյան քաղաքականությունը հետեւյալն է՝ Մուամմար Քադդաֆին պետք է հեռանա, եւ մենք, ի լրումն ռազմական լուծումների, մի շարք այլ քայլերի եւս դիմում ենք այս քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով: Միացյալ Նահանգները գործընկեր պետությունների հետ միասին ռազմական գործողությունների է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւի դրույթների կատարումն ապահովելու համար: Մեր համոզմունքն է, որ ողջ տարածաշրջանում մարդկանց պահանջները պետք է կատարվեն, եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը լուծում չէ»:

Լիբիայում ստեղծված կացությանը անդրադարձել են նաեւ Իրանի ղեկավարները: Երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, երկուշաբթի երեկոյան Նովրուզի տոնակատարություններից ընթացքում ելույթ ունենալով Թեհրանում, խստորեն քննադատել է թե՛ Քադդաֆիի գործողությունները եւ թե՛ Արեւմուտքի քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել