Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երբ ուշանում են շինարարները

Մարտ 23,2011 00:00

Մարտի 21-ին վարարած Դեբեդը հեղեղել է Տավուշի մարզի Այրումի պոմպակայանի պատվարը, շրջել պատվարի շինարարության ամբարձիչ կռունկը, որից հետո ողջ ուժով «թափվել» գետի ձախ ափին գտնվող այգու վրա: Մեր տեղեկություններով, հեղեղից քշվել է Լոռու մարզի Ճոճկան գյուղի 3 հեկտար այգի: Մարտի 22-ի երկրորդ կեսին շինարարական կռունկը հանվել է ջրից:

Դեպքից երկու ամիս առաջ՝ հունվարի 21-ի դեպքից ժամեր առաջ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել էր Այրում եւ ծանոթացել Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքներին: Փոխվարչապետին ներկայացվել էր նաեւ պոմպակայանի ջրառն ապահովող Դեբեդ գետի պատվարի վերականգնման հարցը: Շինարարությունն իրականացնում է ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերությունը: Արմեն Գեւորգյանը հորդորել էր հնարավորինս շուտ՝ մինչ գետի ջրերի մակարդակի բարձրացումն սկսել պատվարի վերականգնումը: Փաստորեն՝ չհասցրին՝ վերականգնումը սկսվել, սակայն չէր ավարտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել